Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Սնունդը և առողջությունը

Լոլիկ. բաղադրությունն ու հատկությունները

Լոլիկ. բաղադրությունն ու հատկությունները

Մեր մանկության սինյոր պոմիդորը, լոլիկը կամ տոմատը ծնունդով Լատինական Ամերիկայից է, իսկ այսօր այն տարածված է ողջ աշխարհում, ինչպես և նրա հայրենակից կարտոֆիլը: Դժվար է հավատալ, որ ժամանակին այն համարվել է թունավոր և դրա օգնությամբ, նույնիսկ փորձել են թունավորել չարակամներին թշնամիներին:

 

Հայտնի է, որ լոլիկի թունավոր հատկության մասին մոլորությունը երկար ժամանակ Եվրոպայում դրա կիրառումն արգելելու պատճառ է դարձել: Իսկ իրականում թունավոր են ոչ թե պտուղները, այլ բույսի ցողունները: Լոլիկը Ռուսաստանի համար բացահայտել է Եկատերինա Երկրորդը: Ճիշտ է, մինչև բանջարեղենը հասնում էր Ռուսաստան, արդեն կորցնում էր համային հատկությունները, գուցե դա էր պատճառը, որ այն անհամ կամ, ավելի ճիշտ` տհաճ համով պտուղ էր համարվում: Եվ միայն XIX դարում դրա մշակությունը գյուղատնտեսության մեջ տարածում ստացավ: Ու արդյոք հնարավո՞ր է պատկերացնել, թե ինչ էինք անելու այս սեզոնին առանց կարմիր, հյութեղ ու կերակուրների անբաժան բաղադրիչ հանդիսացող լոլիկի կամ էլ տոմատի մածուկի:

 

Լոլիկի օգուտն ու հատկությունները

 

Լոլիկը կամ, ավելի ճիշտ` տոմատի մածուկը օգնում է աղեստամոքսային համակարգի հիվանդությունների ժամանակ. այն լավագույն միջոցն է խոցային ու տասներկումատնյա աղու հիվանդություններին բնորոշ փորկապության դեպքում:

 

Խոցային հիվանդությունների ժամանակ ստամոքսին հարկավոր է թարմ տոմատի հյութ (օրական 3 անգամ, ուտելուց հետո): Սակայն պետք է բացառել մարինացված ու աղը դրած վարունգը: Ընդունել երկու շաբաթ, ապա 10-օրյա դադար տալ ու կրկնել 2-շաբաթյա բուժումը: Սա` ստամոքսի խոցային հիվանդությունների ժամանակ, իսկ լյարդի ու լեղաքարային հիվանդությունների դեպքում բարերար է ազդում հետևյալ միջոցը. 200 գ հասուն շոգեխաշած դդումը պատառաքաղով տրորել, ավելացնել մի փոքր կարագ ու խառնել: Ապա ստացված զանգվածին ավելացնել թարմ տոմատի հյութ: Խառնել, ընդունել ուտելուց կես ժամ հետո, օրական 2 անգամ, մեկ շաբաթ: Որից հետո մեկ շաբաթ ընդմիջում տալ, ապա կրկնել. ընդունել 6 շաբաթ` շաբաթական ընդմիջումով:

 

Սիրտանոթային համակարգի բուժումը լոլիկներով

 

Լոլիկը սրտի բոլոր հիվանդությունների դեպքում օգտակար է. այն պետք է ընդգրկել օրվա սննդաբաժնի մեջ` նաև աղցանների տեսքով, ինչպես ամբողջական պտուղը, այնպես էլ պտղահյութը: Ե°վ թարմ, և° ջերմամշակման ենթարկված տոմատները օգտակար են աթերոսկլերոզի բոլոր տեսակների դեպքում:

 

Ավիտամինոզի բուժումը տոմատով

 

Ավիտամինոզի հետևանքները ակներև են մաշկի վրա: Ավիտամինոզը, որը հիմնականում լինում է վաղ գարնանը, ազդում է մաշկի, մազերի, եղունգների և արտաքինի վրա: Կարևոր են А, В1, В2, С վիտամիններն ու ֆոսֆատական աղերը, երկաթն ու կալիումը: Այդ ամենը պարունակվում է լոլիկի մեջ: Ձմռանն ավիտամինոզը կարելի է բուժել հետևյալ կերպ. վերցնել հավասար քանակությամբ թթու կաղամբի աղաջուր ու տոմատի հյութ, 2 բաժին պակաս խնձորի հյութ (թարմ կամ պահածոյացված):

 

Համի համար կարելի է մի փոքր շաքար ավելացնել: Ստացված հյութը խմել ամեն օր, 2 շաբաթ:


Այրվածքների ու վերքերի բուժումը լոլիկով

 

Լոլիկը քերծվածքներն ու պատռվածքները բուժելու արդյունավետ միջոց է: Բավական է վնասված տեղին կիսած լոլիկ դնել կամ էլ լոլիկի թարմ հյութ լցնել: Տոմատի հյութն ունի մանրէասպան ու հակաբորբոքային ազդեցություն:

 

Այրվածքների դեպքում կես բաժակ տոմատի հյութը խառնել ձվի սպիտակուցի հետ և անմիջապես լցնել այրվածքի վրա: Իսկ վրայից թանզիֆով ծածկել, որ և ցավը նվազի, և մաշկի վերականգնողական պրոցեսն արագանա:

 

Պոտենցիայի ուժեղացման միջոց

 

Հնդկացիական ցեղերը օգտագործում էին լոլիկը որպես տղամարդու պոտենցիայի բարելավման միջոց: Տոմատն իրոք նպաստում է սեռական գեղձերի աշխատանքին: Իզուր չէ, որ ֆրանսիացիներն այն անվանում են սիրո խնձոր` la pomme de l’amour:


Լոլիկի բաղադրությունը

 

Լոլիկի պտուղները տարբերվում են իրենց քիմիական բաղադրությամբ, գույնով, լինում են կարմիր կամ դեղին: Պարունակում են շաքար, հանքային աղեր, պեկտինանյութեր, ալկալոիդներ, կարոտին, կալիում ու մեծ քանակությամբ B, P վիտամիններ, բջջանյութ, խնձորաթթու, կիտրոնաթթու և ասկորբինաթթու: Վերջինն անգամ պահածոյացնելիս մեծ քանակությամբ պահպանվում է, իսկ ընդհանուր պարունակությունն այնքան է, որքան մանդարինի ու կիտրոնի մեջ:

 

Սննդանյութերի պարունակության շնորհիվ լոլիկը փրկում է պոլիվիտամինոզից ու օժտված է բուժիչ բարձր հատկություններով:

 

Հակացուցումներ

 

Լոլիկը չպետք է չարաշահեն լեղաքարային հիվանդություններ ունեցողները, քանի որ այն օժտված է ուժեղ լեղամուղ հատկությամբ, կարող է քարերի դուրսմղման պատճառ լինել: Չարժի ռիսկի դիմել, երբ չգիտեք լեղաքարերի չափսերը, քանի որ դրանք պարզապես կարող են խցանել լեղուղիները: Բացի դրանից, եթե դրանք օքսալատային կամ ֆոսֆատային քարեր են, կարող են մեծանալ: Արյան բարձր ճնշում ու սիրտանոթային և երիկամային խնդիրներ ունեցող մարդկանց խորհուրդ չի տրվում մարինացված կամ էլ պահածոյացված ու աղը դրած լոլիկ օգտագործել: Ապուրում եփած լոլիկը կամ նույնիսկ պահածոյացված լոլիկը նպաստում է միզապարկում ու երիկամներում քարերի առաջացմանը:

 

Լոլիկը պետք է զգուշությամբ օգտագործեն բոլոր այն մարդիկ, ովքեր վերը նշված խնդիրներն ունեն: Քարերը միանգամից չեն առաջանում, դրա համար ամիսներ ու տարիներ են հարկավոր: Ուստի չզարմանաք, երբ պարզվի, որ քար ունեք: Մի բան էլ հիշեք. լոլիկն ու հացը, միսն ու ձուն անհամատեղելի են: Այս մթերքներն ընդունելիս ընդմիջում արեք:


Տոմատի հյութ

Պետք է խմել միայն սնունդ ընդունելուց կես ժամ հետո: Այն օգնում է տարբեր հիվանդությունների դեպքում ու օգտակար է կոսմետոլոգիական առումով: Բայց ճիշտ կլինի այն պատրաստել տանը, քանի որ խանութի հյութի մեջ նաև քացախ կա:

 

Լոլիկը դիմահարդարման մեջ

 

Լոլիկի այդ հատկությունները հայտնաբերել են եվրոպացիները, որոնք սկսեցին դրանք կիրառել դիմակների, քսուքների ու լոսյոնների մեջ: Լոլիկի մեջ պարունակվող սննդանյութերը հիանալի թարմացնում են մաշկը, դարձնում ողորկ ու վերականգնում առաձգականությունը, մաշկին առողջ գույն հաղորդում: Ընդ որում, լոլիկը կարելի է կիրառել բոլոր տեսակների մաշկի համար:

 

Ամենապարզ ձևը բամբակե խծուծով մաքուր մաշկին տոմատի հյութ քսելն է: 12-20 րոպեից դեմքը լվանալ գոլ ջրով: Խանութից գնած հյութն այդ նպատակի համար պիտանի չէ, քանի որ դրա բաղադրության մեջ քացախ կա, որը կարող է գրգռել մաշկը: Տոմատի հյութ կարելի է ինքնուրույն պատրաստել. հասուն լոլիկները ճզմել, ավելացնել հացի փշուր կամ ցորենի ալյուր:

 

Չոր ու նորմալ մաշկի համար օգտակար է կաթնաշոռով դիմակը: 2 ճաշի գդալ յուղոտ կաթնաշոռին ավելացնել 1 ճաշի գդալ տոմատ ու մի փոքր աղ, 1 ճաշի գդալ չզտված ձեթ, ապա խնամքով խառնել ու օգտագործել: Այս դիմակը սնուցում է մաշկն ու թարմ և առողջ գույն հաղորդում:

 

Որքան լոլիկ կարելի է ուտել

 

Լոլիկը ցածրկալորիական է, ու այն համարձակ կերպով կարելի է դիետիկ սննդակարգի մեջ ներառել, իհարկե, եթե չկան հակացուցումներ: Հանքային ու վիտամինային բաղադրության շնորհիվ լոլիկը գերազանց միջոց է ավելորդ քաշի դեմ պայքարում: Քաշը գցելուն օգնում են կալիումական աղերը, որոնք նվազեցնում են հյուսվածքներում հեղուկը պահելու հատկությունը: Օգտակար է միայն լոլիկով բեռնաթափման օրեր սահմանելը: Լոլիկը բազմաթիվ ուտեստների բաղադրիչ է` կետչուփ, աղցան, ապուր, խյուս: Լոլիկը տապակում են, խորովում, խաշում, նույնիսկ` չորացնում:

Սկզբնաղբյուր. Ankakh.com
Լուսանկարը. evolutsia.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Որքա՞ն ջուր պետք է խմել. armeniamedicalcenter.am
Որքա՞ն ջուր պետք է խմել. armeniamedicalcenter.am

Մարդիկ հաճախ պարզապես մոռանում են ջուր խմել, հատկապես դա բնորոշ է տարեցներին և երեխաներին: Սակայն ցանկացած տարիքում անհրաժեշտ է հիշել ջրի լրացուցիչ ծախսի մասին...

ՀՀ ԱՆ. Խուսափե՛ք տրանսճարպերից
ՀՀ ԱՆ. Խուսափե՛ք տրանսճարպերից

Տրանսճարպերի չարաշահումը`...

Մրգերը շաքարային դիաբետի ժամանակ. armeniamedicalcenter.am
Մրգերը շաքարային դիաբետի ժամանակ. armeniamedicalcenter.am

Մրգերը և հատապտուղները պարունակում են առողջության համար շատ կարևոր վիտամիններ, միկրոէլեմենտներ, բջջանք: Շաքար պարունակող որոշ մրգեր կարգավորում են արյան ճնշումը...

Ուտելու հոգեբանությունը. urolog.am
Ուտելու հոգեբանությունը. urolog.am

Ուտելու հոգեբանությունը կիրառական հոգեբանություն է, որն օգտագործվում է` հասկանալու մարդու սննդի ընտրության և ուտելու վարքագիծը...

ԵՊԲՀ. Սննդային ալերգիա. մասնագետի անդրադարձը
ԵՊԲՀ. Սննդային ալերգիա. մասնագետի անդրադարձը

Եթե Դուք ունեք սննդային ալերգիա, Ձեր իմուն համակարգը գերզգայուն է տվյալ սննդի նկատմամբ: Դրա պատճառը իմունոգլոբուլին E-ն է (IgE), որը բարձր քանակով հանդիպում է ալերգիա ունեցող մարդկանց մոտ...

Ալերգոլոգիա
ՀՀ Ան. Ինչպես առողջ սնվել տոնական օրերին
ՀՀ Ան. Ինչպես առողջ սնվել տոնական օրերին

Դժվարամարս կամ ոչ համատեղելի մթերքը չարաշահելու արդյունքում տոնական օրերին հաճախ արձանագրվում են սննդային թունավորումներ և մարսողական համակարգի տարբեր բնույթի խանգարումներ: Նմանատիպ խնդիրներից խուսափելու համար մասնագետները...

Սննդակարգը միզապարկի քարերի ժամանակ. հիվանդության կանխարգելումը. armeniamedicalcenter.am
Սննդակարգը միզապարկի քարերի ժամանակ. հիվանդության կանխարգելումը. armeniamedicalcenter.am

Միզապարկի քարերի  առկայության ժամանակ սնունդը պետք է լինի հավասարակշռված, հարուստ վիտամիններով և հանքային աղերով, ուղղված նյութափոխանակության խանգարման կարգավորմանը...

Միզային համակարգ Սննդակարգեր
Գինին և առողջությունը
Գինին և առողջությունը

Գինու օգտակար հատկությունները գաղտնիք չեն մարդկանց արդեն դարեր ի վեր: Սակայն, որպեսզի այն իրապես նպաստի առողջության պահպանմանը, անհրաժեշտ է ինքնագիտակցում և չափավորության զգացողություն...

Ինչպիսի՞ ջուր է պետք խմել առողջ լինելու համար. armeniamedicalcenter.am
Ինչպիսի՞ ջուր է պետք խմել առողջ լինելու համար. armeniamedicalcenter.am

Օրգանիզմի համար մեծ է ջրի դերը: Մարդն ավելի հեշտ դիմանում է քաղցին (մոտավորապես 30-45 օր), քան ջրի պակասին: Առանց ջրի օրգանիզմը չի կարող գոյատևել անգամ 5 օր, քանի որ ջուրը կյանքի հիմքն է և կազմում է օրգանիզմի 2/3-ը...

Հակաքովիդային մթերքներ. armeniamedicalcenter.am
Հակաքովիդային մթերքներ. armeniamedicalcenter.am

Քովիդ վարակը հաղթահարելու համար անհրաժեշտ է բարձրացնել օրգանիզմի դիմադրողականությունը: Դրան նպաստում է առողջ սնունդը: Բացի այդ, կան որոշ մթերքներ, որոնք ավելի` քան մյուսները, դրական ազդեցություն են ունենում...

Ընպելիքները և սնունդը հղիության ժամանակ. morevmankan.am
Ընպելիքները և սնունդը հղիության ժամանակ. morevmankan.am

Հղիների սննդի հետ բազում միֆեր են կապված: Երբեմն դրանք տարօրինակ արգելքներ են՝ կծու, սնկով կերակուրներ, մթերքների որոշակի գույներ և այլն...

Հղիություն, ծննդաբերություն
Քաղցրակերության վնասները. armeniamedicalcenter.am
Քաղցրակերության վնասները. armeniamedicalcenter.am

Գիտնականներն ապացուցել են, որ շաքարը նպաստում է վաղաժամ ծերացմանը:  Պրոֆեսոր Դեվիդ Հաննը համեմատել է շաքար շատ և քիչ օգտագործող մարդկանց դիմագծերը և սենսացիոն եզրակացության եկել: Գիտնականը նկատել է, որ նույն տարիքի...

Առանձնացված սնուցման կարևորությունը. nairimed.com
Առանձնացված սնուցման կարևորությունը. nairimed.com

Հավանաբար, շատերն են լսել առանձնացված սնուցման մասին, սակայն ըստ անվանման, այնքան էլ պարզ չէ, թե ի՞նչը` ինչի՞ց պետք է առանձնացնել, իսկ կարևորը՝ ինչո՞ւ: Առանձին սնուցման փիլիսոփայությունն այն է...

Ինչպե՞ս է ազդում սնվելու ռիթմը ուղեղի առողջության վրա. urolog.am
Ինչպե՞ս է ազդում սնվելու ռիթմը ուղեղի առողջության վրա. urolog.am

Ուտելը մարդու կյանքի կարևոր բաղադրիչներից է։ Պարզվում է, որ ոչ միայն սնննդի տեսակը, այլև այն ընդունելու ժամանակը ունի տարբեր ազդեցություններ մարդու ուղեղի վրա: Ապացուցված է, որ ուտելու անկանոն ժամերը նպաստում են...

Ամանորի տոնական սեղանի ամենավտանգավոր մթերքը. Սալուտեմ ամսագիր №4
Ամանորի տոնական սեղանի ամենավտանգավոր մթերքը. Սալուտեմ ամսագիր №4

Ամանորի սեղանն օրգանիզմի համար ծանր փորձություն է՝ սեղանին բազմաթիվ խոհարարական գլուխգործոցներ են հայտնվում, որոնց գայթակղությանը դիմանալը պարզապես անհնար է։ Սակայն բժիշկները խորհուրդ չեն տալիս...

Ամեն ինչ տոն օրերի մասին Սալուտեմ 4.2021

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ